«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#23, 2007-02-08 | #24, 2007-02-09 | #25, 2007-02-10


ՀՀ ԱԳՆ ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՐ

Վլադիմիր Կարապետյանի պատասխանները Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակի մեկնաբանություններին

ՀԱՐՑ.- Տրանսկասպիական գազամուղին Հայաստանի հնարավոր մասնակցության վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի վերջին հայտարարությունների առնչությամբ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Թաղիզադեի որակումները, մեղմ ասած, տարակուսանք են առաջացնում: Ինչպե՞ս կմեկնաբանեք դրանք:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Չնայած այդ հաղորդագրության մեջ նշված էր, որ մեկնաբանություն անողը դիվանագետ է, ես լրջորեն կասկածում եմ, որ այդ աստիճան լկտի վարքագիծ կարող է ունենալ արտաքին գերատեսչության աշխատակիցը:

Թողնելով մեկնաբանության տկար քաղաքական ասպեկտը, կցանկանայի Ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, թե ինչպիսի փողոցային ձեւակերպումներով է հարեւան պետության առանցքային ստորաբաժանումներից մեկի ներկայացուցիչը հրապարակայնորեն ձեւակերպում իր միտքը` առաջին հերթին վարկաբեկելով իր իսկ անմիջական ղեկավարին:

Կարծում եմ, որ այսքանից հետո որեւէ մեկի մոտ պատրանք չի կարող լինել Ադրբեջանի` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ ընթացող բանակցություններում մոտեցումների լրջության վերաբերյալ, քանզի նման ոճը ճգրիտ կերպով բացահայտում է ադրբեջանական ողջ ղեկավարության նկարագիրը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4