Հարգելի խմբագրություն
Ձեր թերթի երեկվա համարում կարդալով «Կեղտոտվեց մաքուր ձեռքերի կուսակցությունը» հոդվածը, նշեմ, որ այն մեծ մասամբ օբյեկտիվ է մեկնաբանված, սակայն հենց հոդվածի վերնագիրը չի արտացոլում իրական պատկերը, որ կեղտոտվել է ոչ թե կուսակցությունը, այլ «մաքուր ձեռքերը»:
Մյուս սխալը հոդվածագրի կողմից այն է, որ չծանոթանալով վերաքննիչ դատարանի վճռին, անհիմն ձեւով գրել է, որ «անվավեր են ճանաչվել ՍԻՄ կուսակցության 17-րդ համաժողովի արդյունքները»: Այն դեպքում, երբ դատարանի վճռում բառացիորեն գրված է. «... Անվավեր ճանաչել ՍԻՄ կուսակցության նախագահության եւ վերստուգիչ հանձնաժողովի քվեարկության արդյունքները»:
ՍԻՄ կուսակցության քարտուղար ԱՐԹՈՒՐ ՍԻՐԵԿԱՆՅԱՆ