ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարում է դրամատիկ ստեղծագործության մրցույթՙ նվիրված Սարդարապատի ճակատամարտի 90-ամյակին: Ստեղծագործության հիմնական թեման պետք է լինի 20-րդ դարասկզբին ազգային ազատագրական պայքարի արդյունքում Սարդարապատի ճակատամարտում տարած հայ ժողովրդի պատմական հաղթանակըՙ որպես ազգային ոգու վերարթնացման եւ ազգի համախմբման խորհրդանիշ:
Մրցույթի հաղթողների համար սահմանվում են հետեւյալ մրցանակները.
Գլխավոր մրցանակ-700 000 դրամ:
Մեկ խրախուսական մրցանակ-300 000 դրամ:
Մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողներըՙ մեկական ստեղծագործությամբ:
Մրցանակակիր ստեղծագործությունը բեմադրվելու է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:
Դրամատիկ ստեղծագործությունները ներկայացնել ծածկանվամբՙ ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մշակութային քաղաքականության վարչություն մինչեւ սեպտեմբերի 1-ը:
Պարզաբանումների համար զանգահարել 52-19-72:
Մրցույթի արդյունքները կամփոփվեն սեպտեմբերի 20-ին: