«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#23, 2007-02-08 | #24, 2007-02-09 | #25, 2007-02-10


ՄԱՄՈՒԼԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Մամուլի ազգային ակումբն իր վրդովմունքն է հայտնում «Իմ իրավունքը» եւ էլեկտրոնային «Panorama.am» թերթերի սեփականատեր Արա Սաղաթելյանի դեմ ահաբեկչական քայլի առիթով: Փետրվարի 8-ին, ժամը 20-ի մոտ նրան պատկանող ավտոմեքենայի վրա անհայտ անձինք նետել են բենզինով լցված շշեր եւ հրկիզել այն:

Նախընտրական շրջանում ահաբեկչական այս գործողություններն էլ ավելի են սրում Հայաստանի ներքաղաքական իրավիճակը` այն դարձնելով անկառավարելի եւ, ինչպես փորձն է ցույց տալիս, դրա առաջին զոհն են դառնում լրագրողներն ու լրատվամիջոցները:

Մամուլի ազգային ակումբը մտահոգություն է հայտնում, որ նմանօրինակ հանցագործությունները որպես կանոն չեն բացահայտվում:

Մամուլի ազգային ակումբը իրավապահ մարմիններին կոչ է անում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել մեղավորներին բացահայտելու ու պատժելու` լրատվամիջոցների ներկայացուցիչներին ահաբեկչական նման հարձակումներից զերծ պահելու համար:

ՄԱՄՈՒԼԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿՈՒՄԲ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4