Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանն, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Կոիտիրո Մացուուրայի հետ հանդիպմանն առաջարկել է աշխատանքային խումբ ստեղծել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքոՙ զբաղվելու Հայաստանում եւ Ադրբեջանում գերեզմանների եւ հուշարձանների պաշտպանության խնդիրներով: Ինչպես նշել է Արա Աբրահամյանը, Երեւանն ու Բաքուն պետք է պայմանավորվեն մշակութային եւ հումանիտար արժեքների ավերման անթույլատրելիության կապակցությամբ:
Աբրահամյանը որպես օրինակ նշել է նախկին Հարավսլավիայի պատմական հուշարձանների վերականգնման գործընթացը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանը հակամարտությունների հաղթահարման հիմնական ուղի է նշել շփման կետերի որոնումը, որոնք կարող են ամենատարբեր բնույթի լինել: