Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլն, ըստ «Նյու Անատոլիա» գործակալության, հայտարարել է, թե Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը Կոնգրեսին նամակ է ուղարկելՙ Հայոց ցեղասպանության բանաձեւը չընդունելու կոչով: Ըստ Գյուլի, ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը եւս խոստացել է քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: