Փետրվարի 17-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանը պաշտոնական այցով կմեկնի Ֆրանսիա, որտեղ տեղի կունենան հանդիպումներ նախագահ Ժակ Շիրակի, վարչապետ Դոմինիկ դը Վիլպենի, Սենատի նախագահ Քրիստիան Պոնսլեի: Այցելության ընթացքում կքննարկվեն տնտեսական եւ քաղաքական համագործակցության հարցեր, կողմերը կքննարկեն ղարաբաղյան հակամարտության ներկա փուլին եւ տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին առնչվող խնդիրներ: ՀՀ նախագահը Ֆրանսիայի իր պաշտոնակցի հետ կմասնակցի Ֆրանսիայում Հայաստանի տարվա պաշոտնական բացմանը: