«Ֆինանս» հանդեսի հրապարակած ռուսաստանյան մեծահարուստների 500 հոգանոց ցուցակում տեղ են գտել մեկ տասնյակ հայեր: Նրանցից 1 մլրդ 300 մլն կարողությամբ առաջինն է «Ռոսգոսստրախ» ընկերությունների խմբի նախագահ եւ համասեփականատեր Դանիլ Խաչատուրովը: Այնուհետեւ ցուցակում հայերից Ռուբեն Վարդանյանն էՙ 960 մլն դոլար սեփականությամբ: Հայերի ցուցակում են Նիկոլայ Սարկիսովըՙ 620 մլն դոլար, Տիգրան Ներսիսյանըՙ 490 մլն դոլար եւ այլք:
Ռուսաստանցի մեծահարուստների ցուցակը գլխավորում է «Բազովի էլեմենտ» ընկերության միանձնյա սեփականատեր Օլեգ Դերիպասկանՙ 21 մլրդ 200 մլն դոլար կարողությամբ: Երկրորդ տեղում է հայտնվել «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչըՙ զիջելով միայն 200 մլն դոլար:
Ա. Հ.