«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#24, 2007-02-09 | #25, 2007-02-10 | #26, 2007-02-13


ՀՀԿ ՑՈՒՑԱԿԻ Ո՞Ր ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՈՒՄ Է ԼԻՆԵԼՈՒ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Շաբաթ օրը արդարադատության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն էր տարածել` տեղեկացնելով, որ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը խորհրդարանական ընտրություններին կմասնակցի ՀՀԿ ցուցակով, իսկ ուրբաթ օրն էլ` կուսակցությանն անդամագրվելու դիմում էր ներկայացրել: Իհարկե տարօրինակ էր, որ Դ. Հարությունյանի հայտարարությունը տարածվել էր այն բանից հետո, երբ գրեթե մեկ օր առաջ վարչապետը, հետո էլ նրա օգնական Էդուարդ Շարմազանովը հերքել էին ՀՀԿ համամասնական ցուցակի գոյության լուրը: Շաբաթ օրվա համարում «Ազգ»-ը գրել էր, որ նախարարի այդ քայլն առնվազն շտապողականության եւ ինչ-որ գործընթացներ կանխելու միտում ուներ: Ինչեւէ:

Մեր տեղեկություններով, ՀՀԿ-ին նախարար Դավիթ Հարությունյանի անդամակցության որոշում է արդեն կայացվել: Մեր հետաքրքրությանը, թե Դավիթ Հարությունյանը ՀՀԿ ցուցակի ո՞ր հորիզոնականում կլինի եւ արդյոք կլինի «թոփ տասնյակում», մեր աղբյուրը կրկնեց մամուլում եղած այն պատասխանը, թե ՀՀԿ-ի համամասնական ցուցակի հարցը դեռ պարզ չէ: Հայտնի չեն նաեւ «թոփ տասնյակում» ընդգրկվելիք գործիչների անունները: Հավաստի տեղեկություններովՙ սակայն ՀՀԿ ցուցակում նախատեսվում է ընդգրկել 130 հոգու:

«Ա.»


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4