«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#24, 2007-02-09 | #25, 2007-02-10 | #26, 2007-02-13


ԿԳՈՐԾԱՐԿՎԻ «ՓՈԹԻ-ՊՈՐՏ ԿԱՎԿԱԶ» ԼԱՍՏԱՆԱՎԱՅԻՆ ԱՆՑՈՒՄԸ

Ինչպես տեղեկացանք Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունից, այսօր Հայաստանի կառավարության եւ շվեյցարական «Ռեզերվս կապիտալ» ընկերության միջեւ կկնքվի հույժ կարեւոր համաձայնագիր «Փոթի-Պորտ Կավկազ» լաստանավային հաղորդակցության գործարկման եւ դրանում Հայաստանի մասնակցության վերաբերյալ: Հույժ կարեւորՙ հատկապես մեր արտահանող ընկերությունների համար, քանի որ այդ երթուղու գործարկմամբ կնվազի դեպի ռուսաստանյան շուկա արտահանվող հայկական ապրանքների ինքնարժեքը եւ հնարավորություն կստեղծվի ավելացնել արտահանման ծավալները:

Նշենք, որ այս նախագծի մասին խոսակցությունները սկսվել են աբխազական երկաթուղու փակվելուցՙ 1992 թ.-ից ի վեր եւ վերջապես այն իրականություն է դառնում: Դրանով նաեւ այլընտրանք է ստեղծվում Փոթի-ուկրաինական Իլյիչովսկ նավահանգիստ գործող լաստանավին, որի սակագները պարբերաբար բարձրացվում են, դժվարին վիճակի մեջ դնելով հայ գործարարներին:

Մի խոսքով, ակնհայտ է նոր լաստանավային անցման կարեւորությունը Հայաստանի տնտեսության համարՙ որպես արտադրության զարգացմանն ու արտահանմանն աջակցող լուրջ քայլ:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4