«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#24, 2007-02-09 | #25, 2007-02-10 | #26, 2007-02-13


ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ԹՈՒՆԱՎՈՐ ՍԼԱՔՆ» ԸՆԴԴԵՄ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ

Տնտեսագիտության գիտահետազոտական 3 ինստիտուտների (Ադոնցի, նորմատիվների եւ ակադեմիայի տնտեսագիտության) մի խումբ գիտնականներ էլեկտրոնային նամակով երեկ «Ազգին» տեղեկացրեցին, որ «չորս ամսվա կյանք ունեցող ժամանակավոր կառավարությունը օպտիմալացման «թունավոր սլաքն» ուղղել է գիտության, մասնավորապես տնտեսագիտության դեմ»:

Գիտնականները նշում են, որ նշյալ ինստիտուտների տարածքների վաճառքը «բարեհաջող» ավարտին հասցնելուց հետո կառավարությունն առաջիկա նիստում միավորելու է այդ 3 ինստիտուտների կոլեկտիվներին` բախտի քմահաճույքին թողնելով եկամտի այլ աղբյուր չունեցող գիտնականներին: «Դա նշանակում է «մեռցնել» տնտեսագիտությունը որպես գիտություն: Համոզված եղեք, որ գիտությանը «քացի տվողները» միշտ թանկ են վճարել դրա համար, դրանում համոզվել ենք տասնամյակներ շարունակ»:

Նրանք կառավարությանն ուղղել են հետեւյալ հարցերը` ի՞նչ հիմնավորումներով են վաճառվել գիտահետազոտական կոլեկտիվների տարածքները, ի՞նչ շարժառիթներից ելնելով են միավորվում գիտահետազոտական ինստիտուտները, ո՞ւմ շահերին է ծառայելու «գումարների լվացման կենտրոնի» վերածված միացյալ ինստիտուտը:

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4