Իրանի Ահվազ քաղաքում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում հաջող ելույթ ունեցավ հայ շախմատիստ Տիգրան Քոթանջյանը: Նա 11 հնարավորից վաստակեց 9 միավոր եւ իրանցի շախմատիստներ Գաեմի Մահամիի եւ Մահջուբի հետ բաժանեց 1-3-րդ տեղերը: Հայաստանը ներկայացնող մեր մյուս երկու շախմատիստները եւս բարձր արդյունքներ ցույց տվեցին: Գեւորգ Հարությունյանը վաստակեց 8,5 միավոր, իսկ Արման Հայրապետյանն իր օգտին գրանցեց 7 միավոր: Շախմատի այդ մրցաշարին մասնակցել են 240 շախմատիստներ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ