«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#25, 2007-02-10 | #26, 2007-02-13 | #27, 2007-02-14


ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ԵՐԿՈՒ ԱՎՏՈԲՈՒՍ Է ՊԱՅԹԵՑՎԵԼ

Երեկ առավոտյան Բեյրութից հյուսիս ընկած Բիքֆայա գյուղաքաղաքի մոտակայքում միաժամանակ երկու ավտոբուս է պայթեցվել: Զինվորական աղբյուրներ վկայակոչելովՙ տեղական LBC մասնավոր հեռուստաընկերությունը հաղորդել է, որ պայթյունից 3 մարդ է զոհվել, շուրջ 20-ը վիրավորվել:

Պայթյունները տեղի են ունեցել Բիքֆայա-Այն Ալակ ճանապարհին, որը տանում է դեպի Բեյրութ: Պայթեցումների կազմակերպիչներն անհայտ են: Սակայն զարմանալի զուգադիպությամբ այս ահաբեկչությունը համընկնում է Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության 2-րդ տարելիցին. նա Բեյրութում սպանվել էր 2005 թ. փետրվարի 14-ին:

Ֆրանսպրեսը հաղորդում է, որ Լիբանանի բանակը եւ ոստիկանությունը փակել են պայթյունների վայր տանող բոլոր ճանապարհները:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4