«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#25, 2007-02-10 | #26, 2007-02-13 | #27, 2007-02-14


ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է «ԱՐՄԵՆԻԿՈՒՄ»-Ը ԳՐԱՆՑԵԼ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենիկում»-ը գրանցված է Ուկրաինայում, Ռուսաստանում, գրանցման փուլում է Եվրոպայի 25 երկրներում, թույլատրություն է տրվել գրանցելու Հնդկաստանում, Աֆրիկայի գրեթե բոլոր երկրներում: Ինչպես տեղեկացրեց «Արմենիկում» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Լեւոն Գեւորգյանը, ընկերությունը դիմել է նաեւ Չինաստանում դեղամիջոցը գրանցելու համար:

Նշենք, որ վերջերս հայտարարվել է, որ Իրանի գիտնականները ստեղծել են ՁԻԱՀ-ի հարուցիչը վերահսկող դեղամիջոց: Իրանի առողջապահության նախարար Քամրան Բագերի Լենկարանին ասել է, որ «IMOD» դեղամիջոցն արդյունավետ ազդեցություն ունի օրգանիզմի արյան շրջանառության եւ իմունային համակարգերի վրա: Նախորդ շաբաթ ՄԻԱՎ-ը բուժելու դեղամիջոցի հայտնաբերման մասին է հայտարարել նաեւ աֆրիկյան Գամբիա պետության նախագահ Յահյա Ջամմեն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4