ԿՐԱՍՆՈԴԱՐ, 13 ՓԵՏՐՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիի ծովային նավահանգստում բացահայտվել է ավելի քան 20 տոննա վարակված մանդարին, որը ներկրվել էր Թուրքիայից: Ինչպես հաղորդել է «Ռուսգյուղտնտհսկողության» տարածաշրջանային վարչության մամուլի ծառայությունը, «20,3 տոննա մանդարինի մեջ հայտնաբերվել են միջերկրածովյան պտղային ճանճի թրթուրներ, որոնց պատճառով միրգը ներսից նեխել է»: Մամուլի ծառայությունում հավելել են, որ բեռը հետ է ուղարկվել մատակարարին: