Մինչ բոլորը խոսում են արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունից, մամուլը ողողված է ընտրացուցակների կազմերի եւ մեծամասնական ընտրատարածքներում ենթադրյալ առաջադրվողների ազգանուններով, ընդ որում` մամուլի գծած մեծամասնական պատկերում առանձնանում են նաեւ հիմնական ֆավորիտները, ովքեր էս գլխից վստահ են, որ իրենք են իրենց ընտրատարածքներում տեր ու տիրակալը: Մի անշնորհակալ փորձ ենք անում` ի մի բերելու մեծամասնական ընտրակարգի հավակնորդների վերաբերյալ լրատվական տարածքում մինչեւ այժմ ի հայտ եկած ողջ տեղեկատվությունը, նպատակ ունենալով հետագայում համեմատել հիմա եղած պատկերը թեկնածուների գրանցումից եւ ընտրություններից հետո առկա պատկերի հետ: Ասենք միայն, որ այս գրաֆիկը կազմելու պահին ընդդիմադիր դաշտում դեռեւս ընդհանրական որոշում չէր կայացվել` առաջադրվելո՞ւ են ընդդիմության առաջնորդները, թե ոչ, բացառությամբ երկու-երեքի, որոնց առաջադրման մտադրության մասին մամուլում տեղեկություններ եղել են: Քանի որ նախկին 56 ընտրատարածքները վերաձեւել են 41-ի` չսխալվելու համար մենք հղում կանենք բնակավայրին, իսկ ընտրատարածքներից կնշենք միայն նրանք, որոնք հիշատակվել են: Նախօրոք ասենք նաեւ, որ Երեւանի 13 ընտրատարածքների վերաբերյալ տեղեկատվությունը կամբողջանա, երբ այստեղ առաջադրվեն ընդդիմությունից թեկնածուներ: Առայժմ հայտնի է դարձել, որ ընդդիմությունից առաջադրվելու են Արամ Զավենի Սարգսյանը, Սմբատ Այվազյանը, Վազգեն Մանուկյանը (թիվ 9 ընտրատարածք), Արարատ Զուրաբյանը (Կենտրոն), Գեղամ Հարությունյանը, Ռաֆիկ Մկրտչյանը, Արամ Կարապետյանը:
Եվ այսպես.
Երեւան, թիվ 1 ընտրատարածք- Ռուբեն Հայրապետյան
Երեւան, Կենտրոն- ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյան
Երեւան, Մալաթիա-Սեբաստիա, թիվ 7 ընտրատարածք- Հակոբ Հակոբյան (Լեդի)
Երեւան, Մալաթիա-Սեբաստիա, թիվ 8 ընտրատարածք- Սամվել Ալեքսանյան (Լֆիկ Սամո, «Լուսաստղի» եւ այլ օբյեկտների սեփականատեր), Սմբատ Այվազյան, «Հանրապետություն»
Երեւան, թիվ 9 ընտրատարածք- Վլադիմիր Բադալյան, «ժողպատգամավոր», հավանաբար ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյան
Երեւան, Արաբկիր- Զորի Զոհրաբյան, Սպորտպալատի տնօրեն
Երեւան, Արաբկիր, Դավիթաշենի հատված- ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյան (Ալրաղացի Լյով)
Երեւան, Էրեբունի- Արմեն Դանիելյան, ՀՀԿ, Էդվարդ Մադաթյան (Խուճուճ Էդո), Գեւորգ Հակոբյան (Կոմբիկերի Վլադ), Արմեն Պուրտոյան (ըստ լուրերի` ՀՀԿ-ն հակված է վերջինիս թեկնածությանը)
Երեւան, Աջափնյակ- Հարություն Փամբուկյան, ԱԺ պատգամավոր, Աղասի Արշակյան, ԱԺ պատգամավոր, «Ազգային միաբանություն»
Երեւան, Շենգավիթ- Աբրահամ Մանուկյան, ԱԺ պատգամավոր, «Նոր Խարբերդ» ռեստորանի տնօրեն, ՀՀԿ, Վերսանդ Հակոբյան (հավանաբար` ԲՀԿ)
Արագածոտն, Ապարան- Լյովա Խաչատրյան, ԱԺ պատգամավոր, «Նիգ-Ապարանի» խորհրդի անդամ, Մկրտիչ Մալխասյան, ԵԿՄ փոխնախագահ, Արագած Ախոյան, «Սպիտակ տուն» շինարարական ընկերության սեփականատեր
Արագածոտն, Թալինի հատված- ԱԺ պատգամավոր Խաչիկ Մանուկյան, Մնացական Մնացականյան, Թալինի քաղաքապետ
Արարատի մարզ, Մասիս եւ նրա շրջակայք- Սամվել Սահակյան (Գրանդ հոլդինգի շրջանակից), նաեւ «Բարգավաճ Հայաստանը» թեկնածու կառաջադրի
Արարատ, Արտաշատի տարածք- Հենրիկ Աբրահամյան, ԱԺ պատգամավոր, տարածքային կառավարման նախարարի եղբայրը, Կարո Կարապետյան (Աշտարակի ոստիկանապետ)` ԱԺ մահացած պատգամավոր Երեմ Կարապետյանի որդին
Արարատ, Վեդի, Ավշար, թիվ 18 ընտրատարածք- Մանվել Ղազարյան («Վեդի-Ալկո»), ՀՀԿ հովանավորություն, Արամայիս Գրիգորյան (Ավշարի գինու-կոնյակի գործարան), ՀՅԴ հովանավորություն
Արմավիր, թիվ 19 ընտրատարածք- Հակոբ Հակոբյան (Ճոյտ), գեներալ Սեյրան Սարոյան կամ նրա հայրը` Ֆիրդուս Սարոյանը (նրանց կաջակցի ԲՀԿ-ն)
Արմավիր, թիվ 20 ընտրատարածք- Հրանտ Գրիգորյան (Գեներալ Մանվելի եղբորորդի)
Արմավիրի թիվ 21 ընտրատարածք- Ալեքսան Պետրոսյան (ՄԱՊ սեփականատեր)
Վարդենիս, թիվ 22 ընտրատարածք- Հրանուշ Հակոբյան, ՀՀԿ հովանավորություն, Տիգրան Արզաքանցյան (Գրեյթ-Վելիի սեփականատեր), գուցե առաջադրվի Գեղարքունիքի դաշնակցական մարզպետը
Գեղարքունիք, Վարդենիս (Ճամբարակ-Սեւան), թիվ 23 ընտրատարածք- Մելիք Գասպարյան, նախորդ գումարման պատգամավոր, Ենոք Ավետիսյան
Մարտունու թիվ 24 ընտրատարածք- ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյան (Արփա-Սեւանի), Ռաֆիկ Գրիգորյան (ՀՀԿ Գեղարքունիքի մարզային խորհրդի նախագահ, գեներալ Սեյրան Սարոյան)
Կոտայք, Եղվարդ, Չարենցավան, թիվ 26 ընտրատարածք- Արտակ Սարգսյան (ՍԱՍ-ի Արտակ), ՀՀԿ, Սամվել Շահգալդյան, ՀՀԿ, Արամ Հարությունյան, քաղաքաշինության նախարար
Կոտայք (Հրազդան, Ծաղկաձոր), թիվ 27 ընտրատարածք- Սասուն Միքայելյան, ՀՀԿ, Մխիթար Հարությունյան (Ծաղկաձորի մարզաբազայի տնօրեն)
Կոտայք/Աբովյանի մի մասը, թիվ 28 ընտրատարածք- Գագիկ Ծառուկյան
Վանաձորի թիվ 30 ընտրատարածք- ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյան, Վիկտոր Դալլաքյան, ԱԺ պատգամավոր
Անի-Արթիկ, թիվ 36 ընտրատարածք- Մուշեղ Սաղաթելյան, Մխիթար Վարագյան «Ժողպատգամավոր», Մուշեղ Պետոյան (Գայիշնիկ), ԲՀԿ
Թիվ 38 ընտրատարածք- Վահե Հակոբյան, ԱԺ պատգամավոր (պղնձամոլիբդենայինի Մաքսիմ Հակոբյանի որդին), որը գուցեեւ միակ թեկնածու լինի
Գորիս, թիվ 37 ընտրատարածք- Ալեքսանդր Սարգսյան (Սերժ Սարգսյանի եղբայրը), Սամվել Բաբայան, «Դաշինք»
Շիրակի մեկ ընտրատարածքումՙ Սամվել Բալասանյան, ՕԵԿ, մյուսում` Աշոտ Աղաբաբյան, ՀՀԿ, Սուքիաս Ավետիսյան, ԱԺ պատգամավորներ, Մարտին Սուքիասյան
Տավուշ (Նոյեմբերյան եւ շրջակայք), թիվ 40 ընտրատարածք- Միքայել Վարդանյան (Գրանդ հոլդինգի), Հովիկ Աբովյան, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ, Սերգո Երիցյան, «Բարգավաճ Հայաստանը» եւս թեկնածու կունենա
Տավուշ, Իջեւան-Դիլիջան-Բերդ- Արծրունի Ղալումյան, ՀՀԿ, Գագիկ Մելիքյան, ՀՀԿ
Տավուշ, Նոյեմբերյան, թիվ 41 ընտրատարածք- Լեւոն Անանյան
Այս անունների շարքը դեռ շատ ու շատ այլ անուններով կլրանա եւ նրանցից միայն 41-ն է պատգամավոր դառնալու: «Դաբրո» ստացածների աչքը լույս: