Մեծ պահքին նախորդող հինգշաբթի օրըՙ փետրվարի 15-ը Վարդանանց սուրբ նահատակների ոգեկոչման օրն է: Արարատյան հայրապետական թեմի «Արարատ» երիտասարդական միությունը եւ ՀՀԿ երիտասարդական կառույցը կազմակերպում են Վարդանանց տոնի առիթով միջոցառումներ: Խաչերթը կմեկնարկի փետրվարի 15-ին, ժամը 12-ին Ս. Զորավոր եկեղեցուց, հոգեւորականների, ՀՀ ոստիկանության զորքերի փողային նվագախմբի, զինվորականների, ձիավորի առաջնորդությամբ: Ճանապարհին խաչերթի մասնակիցները բոլոր անցորդներին կբաժանեն տոնի վերաբերյալ թերթոններ: Իսկ Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ, հանդիսության հրապարակում, Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ուսանողները կներկայացնեն տոնը խորհրդանշող ներկայացում:
Մ. ՄԱԿԱՐՅԱՆ