Ձյուդոյի Հայաստանի ազգային հավաքականը Փարիզում մասնակցեց Գրան պրիի մրցանակի խաղարկությանը: Միջազգային մրցումներում հայ ձյուդոյիստներից առավել հաջող ելույթ ունեցավ Հովհաննես Դավթյանը: Մինչեւ 60 կգ քաշային կարգում հայ ձյուդոյիստը հաղթահարեց նախնական փուլի արգելքը եւ շարունակեց պայքարը մրցանակային տեղերի համար: Բայց նրան չհաջողվեց արժանանալ պարգեւիՙ զբաղեցնելով 5-րդ տեղը: Մեր մյուս երեք ձյուդոյիստներըՙ Աշոտ Վարդիկյանը (60 կգ), Արմեն Նազարյանն ու Համբարձում Տոնոյանը (66 կգ) չկարողացան հաղթահարել նախնական փուլը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ