Շվեդիայի Արե քաղաքում մեկնարկող լեռնադահուկային սպորտի աշխարհի առաջնությանը կմասնակցեն նաեւ ծաղկաձորցիներ Աբրահամ Սարկախյանը, Արսեն Ներսիսյանը, Արսեն Պողոսյանն ու Արման Հարությունյանը: Տեղեկացնենք, որ Աբրահամ Սարկախյանն օրերս Ծաղկաձորում ավարտված լեռնադահուկային սպորտի Հայաստանի առաջնությունում հաղթող էր ճանաչվել գերհսկա ոլորավայրէջքում: Արսեն Պողոսյանն էլ ուժեղագույնն էր ճանաչվել հսկա ոլորավայրէջքում:
Իհարկե, մեր մարզիկներից հաջողության հասնելու ոչ մի ակնկալիքներ չկան: Բայց ամեն դեպքում աշխարհի առաջնության մասնակցությունն օգտակար կլինի ծաղկաձորցի լեռնադահուկորդների համար միջազգային մրցումների փորձի ձեռքբերման առումով:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ