Հայաստանում ամուսնալուծություններն անցյալ տարի ավելացել են 13,4 տոկոսով, կազմելով 2796: Ամուսնությունները նույնպես ավելացել են, բայց 1,6 տոկոսով եւ կազմել 16877: 2006 թ.-ին 1000 ամուսնության դիմաց ունեցել ենք 166 ամուսնալուծություն: Այս մասին վկայում են ազգային վիճակագրական ծառայության տվյալները: