«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#34, 2007-02-23 | #35, 2007-02-24 | #36, 2007-02-27


ՄԱՀՎԱՆ ՔԱՌԱՍՈՒՆՔԻ ԱՌԹԻՎ

Սիրելի Հրանտ

Քո այդ բյուրեղյա սիրտը, մինչեւ վերջին պահը բաբախում էր մեր մարդկային արժանապատվության վերականգման, հոգեվարքի մեջ գտնվող խաղաղության եւ բարեկամության վերահաստատման համար: Դու քո պայծառ գիտակցությամբ, անսահման մարդասիրությամբ, մահն արհամարհող հանդգնությամբ պատռեցիր հարյուրամյա վաղեմության քողը, որ օգտագործվում էր աչքեր կուրացնելու, խիղճը քնեցնելու, հիշողությունը ջնջելու նպատակով: Հիմնովին խարխլեցիր վախի եւ մթության արքայությունը: Հույսի թշնամիները քո գոյությունը շռայլություն համարեցին ընտանիքիդ, հայ ժողովրդի եւ այն մարդկության համար, որը հույսով է ապրում: Նրանք ի դեմս քեզ, տեսան հանուն իրավունքի պայքարող եւ արդարություն որոնող ժողովրդիդ: Քո ձայնով լսեցին 1,5 մլն անշիրիմ նահատակների ճիչը, որը խանգարում է դահիճների քունը: Չկարողացան քեզ մարսել: Այդ իսկ պատճառով էլ սպանեցին: Դու, գրավելով մարդկության սիրտը, անցար անմահների շարքը: Ցավակցում ենք ընտանիքիդ, հայ ժողովրդին, քո զինակիցներին եւ «Ակօսի» աշխատակիցներին:

«Միություն ըննդեմ ցեղասպանության» կազմակերպության անունից

ԱԼԻ ԷՐԹԵՄ, ԲՅՈՒԼԵՆԹ ԳՅՈՒԼ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4