«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#35, 2007-02-24 | #36, 2007-02-27 | #37, 2007-02-28


ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՆ ՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԶԵԿՈՒՑՈՂՆԵՐԸ ՉԿԱՅԻՆ, ԻՍԿ ՔՎՈՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԷՐ

Ազգային ժողովի հերթական քառօրյայում քվորում կար, բայց նիստը չկայացավ: Առավոտյան 82 պատգամավոր էր գրանցվել ու բարեխղճորեն լքել դահլիճը: Դատարկ դահլիճում աշխատանքն սկսելու ԱԺ նախագահի փորձը ի վերջո եզրափակվեց ընդմիջում հայտարարելով:

Բացակա էին ոչ միայն պատգամավորները, այլեւ օրակարգում մնացած հարցերի հիմնական զեկուցողները: ԱԺ նախագահի տեղեկացմամբ պատճառները տեխնիկական էին: Պատճառների առնչությամբ ավելին չասվեց: Հետեւեց նիստի ընդհատումը մինչ պատեհ պահը: Այն այդպես էլ չեկավ: ԱԺ աշխատանքները շարունակվեցին հայտարարություններով:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4