Երեկ, ինչպես CNN-Turk-ն է տեղեկացրել, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քվեարկության էր դրվելու «Ակօսի» գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը դատապարտող բանաձեւը, որտեղ թուրքական իշխանություններին կոչ էր արվում նաեւ չեղյալ հայտարարել քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածն ու դիվանագիտական եւ առեւտրական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ:
Թուրքական հանրային հեռուստատեսությունը, անդրադառնալով բանաձեւին, դա որակել է «Թուրքիային դատապարտելու ԱՄՆ-ի պատրաստակամության» դրսեւորում: Բանաձեւի հեղինակը դեմոկրատ սենատոր Ջո Բայդենն է, որը միաժամանակ զբաղեցնում է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Հրանտ Դինքի սպանությունը դատապարտող այս բանաձեւի մեկ այլ օրինակ ներկայացվել է նաեւ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում:
Հ. Չ.