Փետրվարի վերջին ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի քաղաքացիական ուղղաթիռներով Ադրբեջանի օդային սահմանը խախտելու համար Իրանը ներողություն է խնդրել Ադրբեջանից: Այս մասին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների հայտնել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը: Նրա տեղեկացմամբ պատահածը նպատակադրության արդյունք չէ եւ Իրան կատարած վերջին այցի ընթացքում, ի պատասխան ադրբեջանական կողմի արտահայտած դժգոհության, իրանական կողմը ափսոսանք է հայտնել պատահական սխալի արդյունք պատահարի համար:
Ն. Պ.