«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#40, 2007-03-03 | #41, 2007-03-06 | #42, 2007-03-07


«ՌԵԱԼՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ» ԽՄԲԱԳԻՐԸ ՃՇՄԱՐՏԱԽՈՍ Է ԵՎ ՔԱՋ ՄԻԱՄԻՏ

Փախստականների եւ տեղահանվածների օգնության միավորման նախագահ Տատյանա Չալաձեն դիմել է դատարան «Ռեալնի Ադրբեջան» թերթի գլխ. խմբագիր Էյնուլա Ֆատուլաեւի դեմ հայցով, վերջինիս մեղադրելով «Խոջալուի ողբերգական զոհերի հիշատակը վիրավորելու մեջ»: Ինչպես փոխանցում է «Ռեգնում» գործակալությունը, «Կավկասկի ուզել» պարբերականի հաղորդմամբ, գործի քննությունը տեղի կունենա մարտի 15-ին: Տատյանա Չալաձեի խոսքերով, Ֆատուլաեւը տարբեր ինտերնետ-ֆորումներում հայտարարել է, որ Խոջալուի բնակիչների մի մասին սպանել են իրենքՙ ադրբեջանցիները, այլանդակելով սպանվածների դիակները: Թեեւ Ֆատուլաւեը հայտարարել է, թե չի մասնակցել ինտերնետ-ֆորումներին, Չալաձեի պնդմամբ, Ֆատուլաեւը ստում է, ավելինՙ մի քանի տարի առաջ հրապարակված նրա «Ղարաբաղյան օրագրի» բովանդակությամբ Չալաձեն Ֆատուլաեւին անվանել է հայկական հետախուզության ազդեցության գործակալ: Կայքէջերի տեղեկացմամբ, մարտի 3-ին մոտ 100 փախստականներ բողոքի ակցիա են անցկացրել նշված թերթի խմբագրության առջեւՙ շենքի վրա ձվեր նետելով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4