Տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստը տեղի կունենա Երեւանումՙ սեպտեմբերին: «Ռեգնում» գործակալության տեղեկացմամբ, Մոսկվայում օրերս տեղի ունեցած նիստի ընթացքում քննարկվել են ի թիվս այլ հարցերի նաեւՙ Գյումրիում ռուսաստանյան գլխավոր հյուպատոսություն բացելու, Անգարսկ քաղաքում ուրանի հարստացման միջազգային կենտրոնում Հայաստանի մասնակցությամբ եւ Հայաստանում ուրանի հանքային բազայի զարգացման հարցերը:
Ա. Հ.