Հայաստանի նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր պաշտոնական այցով կմեկնի Ֆրանսիա: Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանի տեղեկացմամբ, Սերժ Սարգսյանը կհանդիպի Ֆրանսիայի պաշտպանության նախարար Միշել Ալիո-Մարիին, բանակի գլխավոր շտաբի ղեկավար Ժան Լուի Ժորժելինին: Մարտի 13-ին Սերժ Սարգսյանը կհանդիպի Շառլ Ազնավուրին, իսկ հաջորդ օրը պատվիրակությունը կվերադառնա Հայաստան: