Եվրոխորհրդարանը հրաժարվել է դատապարտել Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած Հայոց ցեղասպանության հերքման քրեականացման օրինագիծը: «Պանարմենիան.նեթ» կայքէջի տեղեկացմամբ, Եվրոպայի հայկական դաշնությունը հավաստում է, որ ֆրանսիական օրինագծին դեմ նախագիծը չի ընդգրկվել Եվրոխորհրդարանի օրակարգ: