«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#42, 2007-03-07 | #43, 2007-03-08 | #44, 2007-03-10


ՏԱՐԱԿԱՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՎ ՀՈՒՆԱԿԱՆ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ

Երուսաղեմի հայկական պատրիարքարանի դիվանից ստացված հաղորդագրության համաձայն, 2003 թվից տարակարծություններ են առաջացել տեղի հայ եւ հույն ուղղափառ եկեղեցիների պատրիարքարանների միջեւ, կապված Սբ. Հարության (Սբ. Զատիկ) տոնին նախորդող ավագ շաբաթ օրվա (կիրակնամուտի) Սբ. Գերեզմանի եկեղեցու այցելության հետ, որտեղ ըստ ավանդության կատարվում է սուրբ կրակի արարողությունը: Պարզվում է, որ հունական պատրիարքարանը շեղվելով հարյուրավոր տարիների ստատուս քվոյի սահմանած հավասար իրավունքներից, չի թույլատրում Երուսաղեմի հայկական պատրիարքարանին մուտք գործել այդ եկեղեցին: Հայկական կողմի բանակցություններն ու զանազան ատյաններ կատարած դիմումները ցարդ անպատասխան են մնացել:

Հաղորդագրությունը կոչ է հղում համայն աշխարհի հայությանը էլփոստի կամ ֆաքսի միջոցով իրենց անձնական նախաձեռնությամբ, կամ աշխատանքային կազմակերպության անունից խնդրագրերով դիմել Իսրայելի կառավարությանը կամ իրենց երկրների իսրայելական դեսպանատներին կամ հյուպատոսարաններին, որպեսզի վերականգնվի դարեր շարունակ գործող հավասար իրավունքի սկզբունքը: Հաղորդագրությունը հիշեցնում է, որ այդ արարողությունը այս տարի պետք է տեղի ունենա ապրիլի 7-ին: «Ձեր մասնակցությունը եւ արձագանքը վճռական կարող է լինել», եզրակացնում է դիվանի հաղորդագրությունը:

ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4