Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, շոտլանդացի մասնագետ Իան Պորտերֆիլդի մոտ հաստ աղիքի քաղցկեղ էր հայտնաբերվել: Եվ ահա Պորտերֆիլդը Երեւանում վիրահատվել է: Հուսանք, որ ամեն ինչ բարեհաջող կընթանա եւ 61-ամյա շոտլանդացի մարզիչն ապաքինվելուց հետո կրկին կանցնի իր պարտականությունների կատարմանը:
Ինչպես հայտնի է, մարտի 28-ին Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվելիս ընտրական մրցախաղում ուժերն է չափելու Լեհաստանի ընտրանու հետ: Այդ խաղին նախապատրաստվելու համար մեր ֆուտբոլիստները Երեւանում ուսումնամարզական հավաք կանցկացնեն: Պորտերֆիլդի բացակայությամբ հավաքականը կգլխավորեն նրա օգնականները` Արմեն Գյուլբուդաղյանցն ու Վարդան Մինասյանը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ