Ավարտվեց ծանրամարտի Հայաստանի առաջնությունը: Քաշային 8 կարգերում որոշվեցին ուժեղագույնները: Մինչեւ 56 կգ քաշային կարգում երկամարտի 230 կգ արդյունքով Հայաստանի չեմպիոն հռչակվեց Ռուբիկ Մամոյանը: Բավական բարձր արդյունք ցույց տվեց մինչեւ 77 կգ քաշային կարգում ուժեղագույնը ճանաչված Գեւորգ Դավթյանը (340 կգ): Նա մինչեւ 69 կգ քաշային կարգում լավագույնը ճանաչված Գեւորգ Կակոյանի արդյունքից 55 կգ-ով ավելի բարձրացրեց:
Հետաքրքրական է նաեւ, որ ծանր եւ գերծանր քաշային կարգերում չեմպիոններ հռչակված Արթուր Բաբայանը եւ Արտակ Մկրտչյանը ցույց տվեցին միեւնույն արդյունքը (387 կգ): Իրենց քաշային կարգերում լավագույն արդյունքի հասան եւ Հայաստանի չեմպիոնի տիտղոսին արժանացան նաեւ Արսեն Թամրազյանը (62 կգ)` 265 կգ, Արա Խաչատրյանը (85 կգ)` 357 կգ եւ Զորայր Սարգսյանը (91 կգ)` 360 կգ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ