«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#42, 2007-03-07 | #43, 2007-03-08 | #44, 2007-03-10


ՈՉ-ՈՔԻ ԱՌԱՋԱՏԱՐԻ ՀԵՏ ՄՐՑԱՎԵՃՈՒՄ

Շախմատի Լինարեսի գերմրցաշարի 12-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով մրցեց Վիշվանաթան Անանդի հետ: Հայ շախմատիստի համար այդ պարտիան շատ կարեւոր նշանակություն ուներ: Հաղթանակի դեպքում Լեւոնն ընդհուպ կմոտենար առաջատարներին եւ վերջնական հաջողության հասնելու լավ հնարավորություն կունենար: Սակայն պարտիան կարճատեւ պայքարից հետո ավարտվեց ոչ-ոքի: 12 տուրից հետո Արոնյանը 6 միավորով ընթանում է 4-րդ տեղում: Իսկ աղյուսակը շարունակում է գլխավորել Անանդը, որն ունի 7,5 միավոր: Վերջինիս հետապնդող Մագնուս Կառլսենն էլ հաշտություն կնքելով Վեսելին Թոփալովի հետ, շարունակում է Անանդից հետ մնալ կես միավորով:

Տուրի մյուս երկու պարտիաներն արդյունավետ ելք ունեցան: Վերջապես հաղթանակի քաղցրությունը ճաշակեց ռուսաստանցի Պյոտր Սվիդլերը, որը մինչ այդ անցկացրած բոլոր հանդիպումներն ավարտել էր ոչ-ոքի: Սվիդլերը սեւ խաղաքարերով առավելության հասավ Պետեր Լեկոյի նկատմամբ: Այս հաղթանակի շնորհիվ Սվիդլերը վաստակեց 6,5 միավոր եւ զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը:

Երկրորդ հաղթանակը գրանցվեց Ալեքսանդր Մորոզեւիչի օգտին, որը սեւերով պարտության մատնեց Վասիլի Իվանչուկին: Նշված շախմատիստները Թոփալովի հետ վաստակել են 5,5-ական միավոր: Աղյուսակը 4,5 միավորով եզրափակում է Պետեր Լեկոն:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4