Իսրայելի Հայ դատի հանձնախմբի ղեկավարներից Ժորժետ Ավագյանը հույս է հայտնել, որ չորեքշաբթի օրը «Մերես» կուսակցությունը Քնեսեթում կբարձրացնի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը: «Ազատություն» ռադիոկայանի տեղեկացմամբ, Ավագյանը նշել է, որ եթե անգամ բանաձեւը ներկա պահին չընդունվի, ապա կարելի է հուսալ, որ կընդունվի հաջորդ անգամ: Քնեսեթում արաբական կուսակցությունները ներկայացնող պատգամավորները հրաժարվել են մասնակցել Հայոց ցեղասպանության հարցի քվեարկությանը, միեւնույն ժամանակ հարցի քննարկմանը կարող են խանգարել կամ դեմ քվեարկել Իսրայել-Թուրքիա եւ Իսրայել-Ադրբեջան միջխորհրդարանական բարեկամության խմբերը: Հիշեցնենք, որ Իսրայելի գերագույն օրենսդիր մարմնում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քվեարկության դնելու փորձ վերջին անգամ ձեռնարկվել է 5 տարի առաջ:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ