«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#43, 2007-03-08 | #44, 2007-03-10 | #45, 2007-03-13


ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՓԱԿՎԵԼ Է ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՅՔԸ

Ստամբուլից «Ֆայնենշլ թայմսի» թղթակից Վինսենտ Բոլանդը հաղորդում է, որ ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Քեմալ Աթաթուրքի հասցեին վիրավորական նյութեր տարածելու պատճառաբանությամբ փակվել է Թուրքիայում գործող խոշորագույն ինտերնետային ծառայություններ մատուցող ընկերության «YouTube» կայքը:

Մեծ ժողովրդականություն վայելող կայքը վերջին շրջանում հակասական եւ տարաբնույթ վեճերի առարկա է դարձել թուրք եւ հույն հաճախորդների միջեւ, որի հետեւանքով էլ անցյալ չորեքշաբթի օրը դատարանը որոշում է կայացրել դադարեցնել այդ կայքից օգտվելը: Թուրքերի մեկնաբանությամբՙ «մոլեռանդ հույները» Աթաթուրքին վիրավորող «տեսաֆիլմեր էին հեռասփռում»: Դրանցից մեկն իբր թուրքերին եւ Աթաթուրքին ներկայացրել է որպես «միասեռականների»: «Թուրք թելեկոմը» նախ բավարարվել է այդ նյութերը վերացնել տալով, բայց հետագայում երբ գործ է հարուցվել, դատարանը վճիռ է արձակել ընդհանրապես փակել կայքը:

Հակառակ որ կառավարությունը խոստացել է վերանայել 301-րդ հոդվածի գոյության նպատակահարմարությունը, թվում է, թե այն չի վերացվի, վերջում եզրակացնում է թղթակիցը: Կայքը փակ է մնալու մինչեւ դատարանի նոր որոշումը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4