«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#43, 2007-03-08 | #44, 2007-03-10 | #45, 2007-03-13


ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ՞Ն

Երեկ Տնտեսական դատարանում շարունակվեց «Ռադիո Հայ», «Վէմ», «Իմպուլս», «Սիթի FM. Տոսպա», «Արձագանք ստ.», «FM-105,5» ռադիոընկերությունների հայցի լսումը կառավարության դեմ: Հիշեցնենք, որ վեց ռադիոընկերությունների դժգոհությունն էր հարուցել այն հանգամանքը, որ կառավարությունն ի դեմս կապի եւ տրանսպորտի նախարարության, որոշել էր վերանայել անխափան եւ որակյալ հեռարձակման համար նախատեսված ռադիոընկերություններից ստացվող գումարը` 600 հազարից հասցնելով 900 հազարի: Դատավոր Եր. Խունդկարյանի վարած նիստն այս անգամ ընդհատվեց պատասխանող կողմի միջնորդությամբ, որն արվեց հայցվոր կողմի առարկություններին հանգամանալից ծանոթանալու եւ պատասխանելու նպատակով:

Դատական նիստը կշարունակվի մարտի 22-ին, ժամը 12.00-ին:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4