Արտերկրում ուսումնամարզական հավաք անցկացնող հանրապետության ֆուտբոլային թիմերը շարունակում են ուժերի փորձարկումները ստուգողական հանդիպումներում: Երեւանի «Արարատը» Մակեդոնիայում հերթական խաղում հաղթել է Դորիա քաղաքի թիմին, որը հանդես է գալիս 2-րդ խմբում: Արարատցիները 7 անպատասխան գնդակ են խփել մրցակցի դարպասը: Արդյունավետությամբ աչքի է ընկել Սարգիս Մովսիսյանըՙ խփելով 3 գոլ: Մեկական գոլի հեղինակ են դարձել Նշան եւ Սերգեյ Էրզրումյանները, Սամվել Պետրոսյանն ու Մարկոսը:
«Բանանցն» Անթալիայում ստուգողական 2-րդ խաղն անցկացրեց բելառուսական «Նեմանի» հետ: Գրանցվեց մարտական ոչ-ոքիՙ 3-3: Մեր թիմից գոլերը խփեցին Էուջին Սեպույան, Արարատ Առաքելյանն ու Սամվել Մելքոնյանը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ