«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#45, 2007-03-13 | #46, 2007-03-14 | #47, 2007-03-15


ԿՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍԸ ԴԵՄ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԳԾԻՆ

ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը եւ արտգործնախարար Ռոբերտ Գեյթսը Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին եւ Հանրապետական կուսակցության առաջնորդ Թոմ Լանտոսին նամակ են հղելՙ կոչ անելով չընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը: «Ազերի պրես» գործակալության տեղեկացմամբ, Ռայսը հայտարարել է, որ նման օրինագծի ընդունումը կվնասի թուրք-ամերիկյան հարաբերությունները եւ ԱՄՆ միջազգային հարաբերությունների համակարգը:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4