«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#45, 2007-03-13 | #46, 2007-03-14 | #47, 2007-03-15


ՀԱՅԿԱԿԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՖԻԼՄԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ ԵՆ

«Դրամատիկական արվեստների հայկական միության» եւ «Բելմոնտ ուորլդ ֆիլմ» կինոստուդիայի համագործակցությամբ ստեղծվել է «Պատրանք» վերնագրով մի գեղարվեստական ֆիլմ, որի պրեմիերան, ըստ ստացված հաղորդագրության, պետք է կայանա մարտի 25-ին Բելմոնտի «Ստուդիո» կինոթատրոնում: Ֆիլմի ռեժիսորը, սցենարի հեղինակը, պրոդյուսերն ու դերակատարներից մեկը «Էմմի» մրցանակի արժանացած բազմատաղանդ արվեստագետ Մայքլ Գուրջյանն է: Նա ամերիկահայությանը ծանոթ է «Հինգ հոգանոց խումբը» հեռուստատեսային բազմամաս ֆիլմից: Վերջին չորս տարիների ընթացքում զբաղված է եղել իր այս առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը նկարահանելով: Անցյալ տարի այցելել է Հայաստան: Վերջերս դարձել է «Դրամատիկական արվեստների հայկական միության» խորհրդատու վարչության անդամ:

Ֆիլմում, որը սրտի կանչին հետեւելու թեման է շոշափում, ընդգրկված է նաեւ հոլիվուդյան լեգենդար դերասաններից Քըրք Դուգլասը:

ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4