«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#46, 2007-03-14 | #47, 2007-03-15 | #48, 2007-03-16


ՌԻՉ ԳՈԼՄԱՆ. «ՀՈԼՈՔՈՍՏԸ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՉՃԱՆԱՉՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ»

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սինոփսիս» ընկերության փոխնախագահ, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ նախագահ Ռիչ Գոլմանն այսօր ծաղկեպսակ դրեց հրեա ժողովրդի Հոլոքոստի եւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:

«Հոլոքոստը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության չճանաչման պատճառով: Հայ եւ հրեա ժողովուրդները ունեցան ընդհանուր դժբախտություն 20-րդ դարում, եւ իրենց գոյատեւման պայքարը պետք է կարողանան մղել միասին», ասաց Ռ. Գոլդմանը: Նրա խոսքերով` կարեւոր է այս ամենը փոխանցելը նաեւ գալիք սերունդներին, որպեսզի նրանք երբեք չմոռանան այն չարիքը, որ պատահեց երկու ժողովուրդների հետ, որպեսզի դա երբեք չկրկնվի: «Ես հպարտ եմ այսօր գտնվելու այստեղ` հայ ժողովրդի կողքին», ավելացրեց Ռ. Գոլդմանը:

Նշենք, որ Ռ. Գոլդմանն առաջին գործարարն է, որը ծառ է տնկել (մարտի 11-ին) Ծիծեռնակաբերդում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4