«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#46, 2007-03-14 | #47, 2007-03-15 | #48, 2007-03-16


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ԱՂԹԱՄԱՐԻ Ս. ԽԱՉ ԵԿԵՂԵՑՈՒ ԲԱՑՄԱՆԸ

Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Հասմիկ Պողոսյանը երեկ տեղեկացրեց, որ 3-4 օր առաջ ինքը Թուրքիայի մշակույթի նախարարից հրավեր է ստացել մասնակցելու Աղթամարի Ս. Խաչ եկեղեցու բացման արարողությանը, որը տեղի կունենա մարտի 29-ին: Թե ովքե՞ր կլինեն հայկական պատվիրակության կազմում, ինչպե՞ս նրանք կգնան Թուրքիա եւ տեխնիկական բնույթի մի շարք այլ հարցերին նախարարը խոստացավ պատասխանել ավելի ուշ: Նա նաեւ այն կարծիքը հայտնեց, որ առիթը օգտագործելով եկեղեցու բացման արարողության ժամանակ, թուրքական կողմի հետ «մի շարք հարցերի շուրջ կամաց-կամաց» քննարկումներ կսկսեն:

Կտեղադրվի՞ եկեղեցու խաչը հարցին պատասխանելով Հասմիկ Պողոսյանը հայտնեց, որ այդ հարցի շուրջը փոխնախարար Գագիկ Գյուրջյանն այժմ բանակցություններ է վարում եւ հույս հայտնեց, որ դրանք հաջող ավարտ կունենան:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4