«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#46, 2007-03-14 | #47, 2007-03-15 | #48, 2007-03-16


ԽԱՓԱՆՈՒՄՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ www.azgdaily.eu-Ն Է

Արդեն երրորդ օրն է տեխնիկական վթարի պատճառով խափանվել են մի շարք կայքէջերի աշխատանքները, այդ թվումՙ «Ազգ» օրաթերթի: Որոշ պահերի Հայաստանի քաղաքացիների համար ընդհանրապես անջատվել է մեր թերթի կայքէջը, բայց, մեր տվյալներով, համապատասխան ընկերություններն անհրաժեշտ ծավալի աշխատանքներ են կատարում խնդիրները հաղթահարելու համար: Ամեն դեպքում տեղեկացնենք, որ մեր ընթերցողները կարող են օգտվել ցայսօր անխափան գործող www.azgdaily.eu կայքէջից: Ի դեպ, «Ազգի» ընթերցողները դժգոհում էին freenet.am-ի աշխատանքից: Ինչպես «Ազգին» տեղեկացրեց հիշյալ կայքէջը վարող «Ինտերնետ միություն» հասարակական կազմակերպության նախագահ Իգոր Մկրտումյանը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի շրջանակներից freenet.am-ը փոխանցվել է «Ինտերնետ միությանը», մի քանի օր առաջ բոլոր անհրաժեշտ սարքավորումները տեղափոխվել են ակադեմիայի շենքՙ կարգավորման աշխատանքների իրականացման համար: Մկրտումյանի խոսքերով, ՄԱԿ ԶԾ-ն թերեւս պետք է տեղեկացներ իր բաժանորդներին խափանումների մասին, ինչը չի արվել: ՀԿ նախագահի ներկայացմամբ, թերեւս, այսօր կայքէջի աշխատանքը վերականգնվի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4