«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#47, 2007-03-15 | #48, 2007-03-16 | #49, 2007-03-17


ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԲՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԺ Է ՏԱԼԻՍ

Յուրաքանչյուր նկարչի համար անհատական ցուցահանդեսը կարելի է համարել ստեղծագործական ուղու լավագույն գնահատականը: Գրեթե 7 տարվա ընդմիջումից հետո բնանկարիչ Արթուր Խաչատրյանը (Խաչարը) գիտակցեց, որ նկարչական ասպարեզում խոսք ունի ասելու:

Օրերս Երեւանի Նարեկացի արվեստի միությունում Խաչարն արվեստասեր հասարակությանը ներկայացրեց նկարների առաջին ժողովածուն: Նրա կտավներում զգացվում է սերըՙ ոգեշնչման աղբյուր հայրենի բնաշխարհի հանդեպ: Ասում ենՙ կտավի գույները նկարչի լեզուն են, որոնք բնութագրում են արվեստագետի էությունը: Խաչարի կտավներն աչքի են ընկնում սարյանական վառ ու պայծառ գույներով, գարնանային շնչով ու թարմությամբ:

Նկարիչը հատկապես սիրում է վառ դեղինի, մոխրագույնի ու սեւի համատեղումը, ինչը տալիս է հետաքրքրական ու յուրօրինակ էֆեկտ:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4