Մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն է ուղարկում նաեւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, որը 41 հոգուց կազմված պատվիրակություն է ուղարկելու Երեւան: Իսկ Հայաստանի նախընտրական քաղաքական պատկերը ապրիլի 10-13-ը դիտարկելու է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովական Ժորժ Կոլումբիեի գլխավորած 5 հոգանոց խումբը: