«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#49, 2007-03-17 | #50, 2007-03-20 | #51, 2007-03-21


ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՀՀ ԳԱՎԱԹԻ ՄՐՑԱՇԱՐԸ

Երեք հանդիպումներով այսօր մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի գավաթի 16-րդ խաղարկությունը: Այս տարի գավաթի մրցաշարին մասնակցելու հայտ են ներկայացրել 14 թիմեր: Հայաստանի գավաթակիր «Միկան» եւ գավաթի եզրափակիչի մասնակից «Փյունիկը» մրցաշարը կսկսեն քառորդ եզրափակիչից:

Այս ժամանակահատվածի համար լուրջ հիմնախնդիր է խաղադաշտերի հարցը: Սովորաբար, երեւանյան մարզադաշտերի տնօրենները վաղ գարնանը հրաժարվում են թիմերին խաղադաշտ տրամադրելՙ չցանկանալով փչացնել խոտածածկույթը: Այս տարի էլ խաղադաշտերի խնդիրը շատ լուրջ է: Այսպես, «Փյունիկ-2»-ն այսօր «Արարատին» կհյուրընկալի Արարատի «Այգ» մարզաբազայի խաղադաշտում: «Դինամո»-«Բանանց» մրցավեճը տեղի կունենա Աշտարակում, իսկ Գյումրիում տեղի «Շիրակը» կհյուրընկալի «Միկա-2»-ին:

1/8 եզրափակիչի մյուս երեք հանդիպումները կկայանան վաղը: Արտաշատում կմրցեն «Արարատ-2»-ն ու «Ուլիսը», «Հրազդան» մարզադաշտում «Կիլիկիան» կհյուրընկալի «Բանանց-2»-ին, իսկ Կապանում «Գանձասարը» ուժերը կչափի Իջեւանի նորաստեղծ «Բենտոնիտի» հետ: 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումները տեղի կունենան մարտի 31-ին եւ ապրիլի 1-ին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅՍՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4