Հայաստանի պաշտպանության նախարարության Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը դարձել է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» պաշտպանական ակադեմիաների եւ անվտանգության հետազոտությունների ինստիտուտի կոնսորցիումի Սեւծովյան մեծ տարածաշրջանի աշխատանքային խմբի անդամ: ՊՆ հաղորդագրության համաձայն, Կանայանի անվան ինստիտուտն անցյալ տարի հաջողությամբ իրագործել է Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղարության դերը:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ