Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ ցավակցությունների շարքը երեկ շարունակվել է: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին իրենց ցավակցական ուղերձներն են փոխանցել Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բեդիմուհամեդովը, Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմովը, ՌԴ Պետդումայի փոխնախագահ Արթուր Չիլինգարովը, Չինաստանի վարչապետ Վեն Ձյաբաոն, Ուկրաինայի վարչապետ Վիկտոր Յանուկովիչը, Չեխիայի վարչապետ Միրեկ Տոկոլանեկը: Նախօրեին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին են փոխանցվել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերի, Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, Բուլղարիայի վարչապետ Սերգեյ Ստանիշեւի ցավակցական հեռագրերը: