Այսօր ժամը 18-ին կլրանա այն ժամկետը, որի ընթացքում առաջադրման հայտ ներկայացրած կուսակցությունները գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր պետք է ներկայացնեին կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Երեկ օրվա երկրորդ կեսին ընդամենը 10 կուսակցություն էր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել` նախապես հայտ ներկայացրած 27-ից: Արդյոք կհասցնե՞ն այսօրվա ընթացքում մնացած 17-ը փաստաթղթեր ներկայացնել, որքան էլ` ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը համարում է, թե այս խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունների գրանցման ընթացակարգը շատ ավելի լիբերալ է անցյալի համեմատ: