«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2007-03-27 | #56, 2007-03-28 | #57, 2007-03-29


ԱԼԵՔՍԻ ԳՅՈՎՃՅԱՆԸ ՄԵՐԺՈՒՄ Է

Վանի նահանգապետի հրավերը...

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ Ալեքսի Գյովճյանը մարտի 26-ին գրավոր պատասխանել է Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանի միջոցով Վանի նահանգապետի հրավերին: Եվրոպայի ամենաճանաչված հայ քաղաքական գործիչներից մեկը հանդիսացող Ա. Գյովճյանն իր պատասխան նամակում գրում է.

Պարոն նահանգապետ, Դուք ցանկացել եք Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանի միջնորդությամբ ինձ հրավիրել Աղթամարի եկեղեցու բացմանը, որ թանգարանի է վերածվել եւ որը տեղի է ունենալու առաջիկա մարտի 29-ին եւ որի համար Ձեզ շնորհակալություն եմ հայտնում:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կողմից (CCAF) Ձեր հրավերի ուշադիր զննումից եւ այս հայկական եկեղեցու հետագա կարգավիճակի գնահատումից հետո ես պատիվ ունեմ Ձեզ հայտնելու, թե չեմ մասնակցելու այդ արարողությանը:

Ի դեպ, Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին հազարամյակից ավելի պատկանել է հայությանը, հետեւաբար, պետք է մնա Թուրքիայի հայոց սեփականություն, որը պետք է իրավունք ունենա այստեղ պատարագ մատուցելու: Մինչդեռ չի թվում, որ դա է թուրքական իշխանությունների դիրքորոշումը: Մյուս կողմից եւ հատկապես, նրա անունն Աղթամարի փոխելը, ինչը բոլորովին այլ իմաստ ունի, ինչպես նաեւ այն «թանգարանի» վերածելն ու տարբեր փաստաթղթերում նրա հայկական պատկանելությունն անտեսելը մեզ մղում են հրաժարվելու այս հարվերից:

Հարգանքներիս հավաստիքը, պրն նահանգապետ:

ԱԼԵՔՍԻ ԳՅՈՎՃՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4