«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2007-03-27 | #56, 2007-03-28 | #57, 2007-03-29


ՍԵՐԳԵՅ ՄԻՐՈՆՈՎՙ 2007-ԻՆ ԵԹԵ ՈՉ ԼՂ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄ, ԱՊԱ ԳՈՆԵ ՈՐՈՇ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«2007 թվականը պետք է բերի եթե ոչ հենց ղարաբաղյան հակամարտության լուծումը, ապա գոնե այդ լուծման մտապատկերը», Բաքվում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը: Ընդ որում, ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ, Միրոնովը հայտարարել է, թե Ռուսաստանը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ ամեն ջանք գործադրել եւ գործադրում է հակամարտության կարգավորման համար: «Եվ եթե խնդիրն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ է, ապա լուծման բանալին երկու կողմերի պայմանավորվածություններում է», նշել է ռուս դիվանագետը:

Ի դեպ, մարտի 30-ին Միրոնովից հետո Ադրբեջանում երկօրյա պաշտոնական այցով կլինի Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին: Իսկ 2007 թ. երկրորդ կեսին պատրաստվում է նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հրավերով Իլհամ Ալիեւի այցելությունը Ղազախստան:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4