Երեկ մայիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մեծամասնական եւ համամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուների գրանցմանն անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն էր:
Կենտրոնական ընտրական հանձնաժողով պահանջվող փաստաթղթերը երեկ ներկայացրել են 25 կուսակցություն: Նախապես հայտ ներկայացրել ու գրանցմանն անհրաժեշտ փաստաթղթերը չեն ներկայացրել 3 կուսակցությունՙ Հայաստանի ազատական առաջադիմական, Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական եւ Հայոց հայրենիք:
Մեծամասնական ընտրակարգով առաջադրված 174 թեկնածուներից 141-ի թեկնածությունը երեկ հաստատվեց: Մեծամասնական ընտրակարգով առաջադրված 1-ական թեկնածու կա 5 ընտրատարածքում:
Ապրիլի 2-7-ն էլ սահմանված է թեկնածուների գրանցումըՙ համաձայն ընտրությունների կազմակերպման եւ անցկացման ժամանակացույցի:
Ն. Պ.